Ես ֆիզիկոս չեմ, տիեզերական մարմինների հետ սեղան չեմ նստել, բարդ հաշվարկներ չեմ արել, բայց ինձ միշտ մի բան ա զարմացրել՝ ո՞նց ա պատահել, որ լուսինը երկրից գտնվում ա նենց հեռավորության վրա, որ արևի խավարման ժամանակ ճիշտ արևի չափի ա դառնում մեր համար ու միլիմետրի ճշգրտությամբ փակում ա արևը։ Էդ ո՞վ ա տենց հաշվել։
Միգուցե էդ հաշվողը մեզ բա՞ն ա ուզեցել հասկացնի։ Միգուցե ուզեցել ա ասի, որ լույսից հարյուրավոր անգամ փոքր ինչ-որ չնչին մասնիկ կարող ա մի պահ հայտնվի լույսի դեմ ու խավարեցնի մեր շրջապատը, բայց պետք չի խուճապի մատնվել, լույսն էլի բացվելու ա։ Ո՜վ գիտի։
Հենրիկ Պիպոյան